Տիգրան Համասյանի Լույսի Լուսո ծրագիր
English

«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն կներկայացնեն Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։

Մեսրոպ Մաշտոցը հայոց պատմության առանցքային կերպարներից է ու քաջ հայտնի շարականների շարքի՝ Ապաշխարհության շարականների ստեղծողը: Դրա մասն են կազմում նաև «Անկանիմ առաջի Քո», «Ողորմեա ինձ, Աստուած» և «Բազում են Քո գթութիւնքը» շարականները, որոնք ներառված են ծրագրում: Այս աստվածաբանը, երգահանն ու լեզվաբանը 405 թվականին ստեղծել է նոր հայոց այբուբենը, դրանով իսկ սահմանելով հայկական քրիստոնեական գրականության Ոսկե դարաշրջանը: Նա նաև աստվածաշնչյան մի քանի մեկնաբանություն է գրել, ինչպես նաև եկեղեցական աղոթքներ ու հայկական ձայնեղանակների վրա հիմնված շարականներ, ինչն ապացուցում է, որ Մաշտոցը հայկական ժամերգության հիմնադիրներից մեկն է:

Նախագծի շրջանակում Տիգրանը կմեկնի Թուրքիա ու լայնածավալ շրջագայության ընթացքում ելույթ կունենա պատմական Վասպուրական նահանգում՝ այն վայրում, որտեղ ժամանակին ապրել է Գրիգոր Նարեկացին: Բայց Նարեկավանքում համերգ չի լինի, քանի որ այն այլևս գոյություն չունի: Վանական համալիրն ամենանշանակալի վայրերից էր միջնադարյան Հայաստանում ու կից մեծ դպրոց ուներ: Այն լքվել է 1915-ի ջարդերի ժամանակ և ոչնչացվել 1951-ին: Այժմ վանքի տեղում մզկիթ է կառուցված: Նախագծի շրջանակում Տիգրանը կկատարի նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:

«Լույս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը: «Ով զարմանալի» շարականը հնչում է Ջրօրհնեքի արարողության ընթացքում՝ պատարագից հետո: Այն մեզ հասել է երաժշտության հետ ու արտացոլում է կիլիկյան հին հոգևոր երգեցողության նրբությունները: Նախագծում ընդգրկված են նաև պատարագից այլ հատվածներ:

Ենթադրվում է, որ Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ի հեղինակը բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Ստեղծագործությունը նվիրված է Մայր Աթոռ Սբ Էջմիածնին ի դեմս Կոնստանդնուպոլսի պատրիարք Մկրտիչ Խրիմյանի: 19-րդ դարի երկրորդ կեսին Մկրտիչ Խրիմյանն Ախթամար եկեղեցու քահանան էր. այն գտնվում էր նույն նահանգում, որտեղից Գրիգոր Նարեկացին էր՝ Վասպուրականում: Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում միաձայն ընտրվելուց հետո նա տեղափոխվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ժողովրդի հանդեպ հայրական մեծ սիրո ու նվիրման համար Մկրտիչ Խրիմյանին կոչում էին Խրիմյան Հայրիկ: Նա իր ժամանակվա կարևոր հոգևոր և քաղաքական առաջնորդներից էր: Մկրտիչ Խրիմյանի առաքելությունը հայ ժողովրդին ու հողերը պահպանելն էր, մինչդեռ Կոմիտասը փորձում էր ոչնչացումից փրկել հայկական մշակույթը:

Նախագիծը յուրովի է ներկայացնում հայկական հոգևոր երաժշտությունը, երախտագիտություն հայտնում դրա հիմնադիրներին՝ հնչեցնելով նրանց աշխատանքները հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից այն սկիզբ է առել: Պահպանելով 8 ձայնեղանակային համակարգը և օրենքները, նախագծով նոր իմպրովիզացիոն մտածելակերպ և շունչ է հաղորդվում հայկական հոգևոր երգեցողությանը:

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը կսկսվի մարտի 24-ին կայանալիք երևանյան պրեմիերայով և կշարունակվի Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում: Ամբողջ շրջագայությունն ու բոլոր համերգները կնկարահանեն Էմիլի Մկրտչյանն ու Ալեքս Իգիդբաշյանը, իսկ արդյունքում 2016-ին Տիգրանի հետ համատեղ առանձին ֆիլմ կթողարկեն:

bull3

Երեվանի պետական կամերային երգչախումբ

choir

Երգչախումբը ստեղծվել է 1996-ին՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ դասական և ժամանակակից գլուխգործոցներ կատարելու նպատակով: Մինչև այս 10 ձայնասկավառակ է ձայնագրվել: Երգչախմբի հիմնական երգացանկը ներառում է հայկական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև եվրոպական ու ռուսական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների և ջազ կոմպոզիտորների աշխատանքներ:


Արտ տնօրեն և գլխավոր խմբավար
Հարություն Թոփիկյան

Խմբավար
Լիլիթ Եդիգարյան

Նվագակցող / խորհրդատու
Կարինե Հարությունյան

Մենակատարներ
Սեյրան Ավագյան
Ջենի Նազարյան
Մաքրուհի Խաչատրյան
Արեն Ավետյան
Վահագն Վարդազարյան
Թամարա Մոսինյան

Տիգրան Համասյան

Tigran

Չնայած նրան, որ նա ուսանել է որպես դասական և ջազ երաժիշտ, Տիգրան Համասյանը առաջնորդվում է մի շարք ազդեցություններով, այդ թվում` հայկական ժողովրդական երաժշտությամբ, ռոքով, էլեկտրոնիկայով, պոեզիայով, և շատ այլ ուղղություններով: Վերջին տասնամյակում, քննադատների կողմից ողջունված չորս ալբոմների թողարկմամբ և չդադարող համերգաշարերով, նա ձեռք է բերել նվիրական միջազգային ճանաչում, ինչպես նաև գովասանքի խոսքեր այնպիսի պատվավոր ստեղծագործողներից, ինչպիսիք են Չիք Կորիան (Chick Corea), Հերբի Հենքոքը (Herbie Hancock), և Բրեդ Մելդաուն (Brad Mehldau): Ըստ The Guardian-ի` Համասյանը «հետևում է իր մենթոր և երկրպագու Հերբի Հենքոքի ամենամնայուն դասերից մեկին` հնարավոր է լինել միաժամանակ բազմաոճ ջազային վիրտուոզ և ռիթմով առաջնորդվող հիթեր ստեղծող, և գերապես վայելել այդ ամենը: The Times-ը ասել է հետևյալը իր ամենավերջին թողարկման` 2013 թվականին լույս տեսած Ստվերների Թատրոնի (Shadow Theater) վերաբերյալ. «հայ ժողովրդական երաժշտությունը, էլեկտրոնային հանգուցալուծումները, երկնային ձայնը և ինդի ռոք էներգիան միավորվում են Համասյանի հնչեղ դաշնամուրի հետ` ստեղծելով դրամատիկ, խորապես մեղեդիական երաժշտություն, որը անհամեմատելի է այն ամեն ինչի հետ, ինչ կլսեք այս տարի»:

Համասյանը ծնվել է Հայաստանում 1987թ., այնուհետև 2003թ. իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես: Ներկայումս նա բնակվում է Երևանում: Նա սկսել է դաշնամուր նվագել երեք տարեկանում, իսկ 11 տարեկանից սկսել է մասնակցել փառատոնների և մրցույթների` 2003 թվականին հաղթելով Մոնրո Ջազ Փառատոնի (Montreux Jazz Festival) դաշնամուրային մրցույթում: Նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը` World Passion-ը, 2006 թվականին` 18 տարեկանում: Այդ նույն թվականին նա հաղթել է հեղինակավոր Թելոնիուս Մոնկ Միջազգային Դաշնամուրային Ջազ մրցույթում (Thelonious Monk International Jazz Piano Competition): Հետագա ձայնասկավառակները ներառում են New Era (2008թ.), Red Hail (2009թ.), և A Fable (2011թ.), որի համար նա արժանացել է Victoires de la Musique մրցանակին (Grammy-ին համարժեք մրցանակը Ֆրանսիայում): Վերջերս` 2013թ., նա արժանացել է Vilcek Մրցանակին Ստեղծագործական Խոստումի համար Ժամանակակից Երաժշտության մեջ (Vilcek Prize for Creative Promise in Contemporary Music):

Տիգրանը իսկապես ունի յուրահատուկ ոճ: Նա կարող է դրսևորել ոչ միայն ապշեցուցիչ դաշնամուրային ճարտարություն, այլ նաև անհերքելիորեն խորը ստեղծագործական զգացողություն: Նա հավասարապես անկաշկանդ է ջազի, դասական երաժշտության, հայ ժողովրդական ռեպերտուարի, ռոքի, հեվի մեթալի, ավանգարդի, և հայ հոգևոր երաժշտության մեջ:

bull4

«Հի-ա-նա-լի՜: Հիմա, Տիգրան, դու էս իմ ուսուցիչը»
— Հերբի Հենքոք (Herbie Hancock), Օռլեան Ջազ Փառատոնի բեմից (Orleans Jazz Festival)

«Հասուն և հոյակապ և հարուստ և խորը երաժիշտ»
— Չիք Կորիա (Chick Corea), Օգոստոս 2011թ.

«Նա նվագում է դաշնամուր ինչպես ռագա, հաջորդ Կիթ Ջառեթն է»
— Տրիլոկ Գուրտու (Trilok Gurtu), Theatre Du Chatelet, Մարտ 2011թ.

«Տիգրանը իսկապես գրավեց ինձ, իրոք ազդեցիկ կերպով»
— Բրեդ Մելդաու (Brad Mehldau), NY Times, 2011թ.

«Այնտեղ, որտեղ այնքան շատ ժամանակակից ջազ կարող է լինել մկանային հիշողության տաղտկալի ցուցադրում, Տիգրանը հաջողացրել է պահել իմպրովիզացիան թարմ և լիրիկական: Այլ ջազային երաժիշտները լավ կլինի օրինակ վերցնեն»:
— The Guardian

«Տիգրանը աչքի է ընկնում իր այրող ուժգնությամբ»
— The Telegraph

«Շատ սիրեցի Տիգրանի նոր սկավառակը Verve-ում, մեծ տաղանդ է...»
— Ջայլս Պիտերսոն (Gilles Peterson), կենդանի կատարման ժամանակ

«Հաստատուն, բայց միաժամանակ մեղմ հպումով, Տիգրանը թույլ է տալիս մեղեդիին երգել»
— NPR

«Փայլուն երաժիշտ»
— Later with Jools Holland

«Նրա հպումը վսեմ է»
— Downbeat

«Կան բազմաթիվ փայլուն և կատարելագործված երիտասարդ ջազ դաշնակահարներ, բայց Համասյանը առանձնանում է, քանի որ նա կարևոր և հրատապ ասելու բան ունի»:
— Daily Telegraph

bull1

Ֆոնային Երաժշտություն
Հայրապետական Մաղթերգ, Կոմիտաս, 20–րդ դ.
Տիգրան Համասյանի կողմից
Երևանի Պետական Կամերային Երգչախմբի մասնակցությամբ
Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ

Վեբ-կայքի դիզայն
Վահրամ Մուրադյան

Լուսանկարչություն
Վահան Ստեփանյան

Լույս ի Լուսոյ կալիգրաֆիկ տեսակ
Ռուբեն Մալայան

Կայքի պատրաստում
Helix Consulting

bull2

Հետադարձ կապ

Մենեջեր` Պասկալ Պիլորժե, GiantSteps
+33 (0)1 47 09 39 06
+33 (0)6 18 42 44 76
pascal@g-steps.com
contact@g-steps.com
www.g-steps.com

Տեխնիկական օգնական`: Արմինե Խամոյան
info@luysiluso.com

Մամուլ: Քրիստիան Ստոլբերգ
christian.stolberg@ecmrecords.com

ECM Records:
ecmrecords@ecmrecords.com

կամ

Nicola Kremer:
nk@ecmrecords.com


Կիսվել Facebook - ում

Կիսվել Twitter - ում